Աշխարհ

13.07.2012 13:33


Ռուսաստանի ջավախահայ համայնքը Վրաստանի իշխանություններին խնդրել է չխոչընդոտել Ջավախքում սիրիահայերի ժամանակավոր բնակությանը

Ռուսաստանի ջավախահայ համայնքը Վրաստանի իշխանություններին խնդրել է չխոչընդոտել Ջավախքում սիրիահայերի ժամանակավոր բնակությանը

Ռուսաստանի ջավախահայ համայնքը հայտարարություն է տարածել Սիրիայում շարունակվող բախումների պատճառով ծանր կացության մեջ հայտնված սիրիահայերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Համայնքը Վրաստանի իշխանություններին խնդրել է չխոչընդոտել Ջավախքում սիրիահայերի ժամանակավոր բնակությանը, ինչպես նաև նյութական օգնություն ցուցաբերել նրանց։

«Մենք դիմում ենք Վրաստանի իշխանություններին և ժողովրդին` խնդրանքով, որ անհրաժեշտության դեպքում Սամցխե-Ջավախքում ժամանակավոր ապաստան տան հայ փախստականներին: Խնդրում ենք քննարկել նյութական աջակցություն ցույց տալու հնարավորությունը»,–նշվում է հահյտարարության մեջ։

Ռուսաստանի ջավախահայ համայնքը Հայաստանի իշխանություններին կոչ է արել պատրաստ գտնվել Ջավախքում բնակվելիք սիրիահայերին ամեն տիպի օգնություն ցուցաբերելուն.

«Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին` խնդրանքով, որ պատրաստ լինեն սիրիահայ փախստականների հարկադիր տարհանմանը և Ջավախքում տեղավորվելուն: Խնդրում ենք նաև նախապես փնտրել հնարավորություններ` վրացական իշխանությունների հետ հնարավոր խնդիրներից խուսափելու համար, այդ թվում՝ սահմանը հատելու ընթացքում»։

Այս խորագրի վերջին նյութերը