Տնտեսական

13.07.2012 12:53


Ի՞նչն է խանգարում հայկական ապրանքների արտահանմանը

Ի՞նչն է խանգարում հայկական ապրանքների արտահանմանը

Այսօրվա ասուլիսին Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների արտահանման խնդիրներից է խոսել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, «Հայ կոնսալտ» խորհրդատվական հիմնադրամի տնօրեն Գագիկ Մակարյանը։

Բանախոսը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանի արտահանումն ունի նույն կառուցվածքը. շուրջ 25 ապրանքատեսակներ չեն փոխվում, ինչը նշանակում է, որ ոլորտներում էական զարգացում չի լինում: Հայաստանից մեծ ներկայացվածություն ունի խոշոր բիզնեսը, իսկ փոքր և միջին ձեռնարկությունները քիչ են ներկայացված, արտահանվում են հիմնականում ոսկի, պղինձ, ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական, ադամանդագործական իրեր և այլն, իսկ փոքր ձեռնարկությունները դուրս են մնացել արտահանումից:

Մակարյանը նշել է, թե փոքր և միջին ձեռնարկությունների արտահանմանը խոչընդոտող մի շարք պայմաններ կան, որոնցից է արտահանման ժամանակ բանկերի տրամադրած վարկերի բիզնես տոկոսադրույքերը, ներքին շուկայում մրցունակության բացակայությունը և այլն։

Փորձագետը դրական է  համարել դոլարի արժևորումը փոքր ձեռնակությունների ապրանքների արտահանման խթանման տեսանկյունից, քանի որ այս դեպքում փոքր ձեռնարկությունների համար շահույթը նկատելի է, քան դրամի արժևորման դեպքում։ Նա շեշտել է, որ չնայած պետությունն արտահանումը խթանելու համար քայլեր ձեռնարկել է, սակայն այդ մեխանիզմների արդյունավետությունը 1 տոկոսից ցածր է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը