Լրահոս

13.07.2012 12:43


Այս կիրակի Վարդավառ է

Այս կիրակի Վարդավառ է

Քրիստոսի պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի Վարդավառը հուլիսի 15–ին է։ Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը