Լրահոս

13.07.2012 12:21


Բաքուն Թել Ավիվից բացատրություն է պահանջում

Բաքուն Թել Ավիվից բացատրություն է պահանջում

Պաշտոնական Բաքուն նյարդայնացած ու խիստ վրդովված է այն փաստի առնչությամբ, որ իսրայելցի կանանց մի խումբ այցելել է Լեռնային Ղարաբաղ ու երկրի գեղատեսիլ վայրերով էքսկուրսիա անցկացրել։ Կանայք մեքենաներով շրջագայել են Լեռնային Ղարաբաղով՝ ծածանելով  Հայաստանի ու Իսրայելի դրոշները: Այս մասին, «IzRus»-ի փոխանցմամբ, հաղորդում է «Եդիոտ Ախրոնոտը»:

Էքսկուրսիան հարուցել է պաշտոնական Բաքվի զայրալից արձագանքը. Ադրբեջանում Իսրայելի դեսպանին բողոքի նոտա են հղել:

Այս խորագրի վերջին նյութերը