Վենեսուելայի նախագահի թեկնածուներին պայմանագրով առաջարկում են ընդունել ընտրությունների ցանկացած արդյունք
Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը նախագահի պաշտոնի 7 թեկնածուներին առաջարկել է հատուկ պայմանագիր ստորագրել, որով թեկնածուները պարտավորվում են աներկբա կերպով ընդունել հոկտեմբերի 7-ին կայանալիք հերթական նախագահական ընտրությունների արդյունքները՝ անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվի: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
Պայմանագիրը բաղկացած է երեք կետից. նախ՝ աներկբա ընդունել ընտրությունների արդյունքները, երկրորդ՝ գործել սահմանադրությանը և ընտրական գործընթացը կանոնակարգող օրենքներին խիստ համապատասխան, երրորդ՝ գործել խաղաղության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, որպեսզի ընտրություններից հետո երկրում բռնի գործողություններ տեղի չունենան:
Նշենք, որ ընտրական հանձնաժողովի այդ առաջարկին առաջինն արձագանքել է գործող նախագահ Ուգո Չավեսը, ով այդ պաշտոնում արդեն երրորդ անգամ է առաջադրվում: Իր նախընտրական հավաքներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ պատրաստ է նման պայմանագիր ստորագրել թեկուզ հենց այսօր: