Լրահոս

13.07.2012 11:43


ՊՆ–ում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր

ՊՆ–ում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Ս.թ հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը