Լրահոս

13.07.2012 11:16


Դեսպան Մանուկյանի հանդիպել է Վրաստանի նորանշանակ վարչապետի հետ

Դեսպան Մանուկյանի հանդիպել է   Վրաստանի նորանշանակ վարչապետի հետ

Հուլիսի 12-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե Մերաբիշվիլիին:

Հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ և կարևոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք բերվեց լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության և դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն:

Այս խորագրի վերջին նյութերը