Լրահոս

13.07.2012 10:29


3 բուժհաստատություն աշխատավարձ չի վճարվել

3 բուժհաստատություն աշխատավարձ չի վճարվել

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սահմանված կարգի համաձայն՝ կազմակերպությունները պարտավոր են նախորդ ամսվա աշխատավարձերը վճարել մինչև ընթացիկ ամսվա 15-ը: Այս առումով բուժհաստատությունները դեռևս ժամանակ ունեն աշխատավարձերը հաշվարկելու և վճարելու համար:

Աշխատավարձերը չվճարելու մասին «Ժողովուրդ» օրաթերթի հուլիսի 11-ի  հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հարցում է իրականացրել հանրապետության բոլոր բուժհաստատություններում: Պարզվել է, որ հուլիսի 12-ի դրությամբ  աշխատավարձ չի վճարվել 3 բուժհաստատություն: Վերջիններս վճարումը կիրականացնեն սահմանված ժամկետում:

ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն վերահսկում է աշխատավարձերի վճարման գործընթացին և դիմում բոլոր բուժաշխատողներին՝ աշխատավարձերի ուշացման և չվճարման դեպքում տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարություն` 52-88-72 «թեժ գիծ» հեռախոսահամարով:

Առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը