Լրահոս

13.07.2012 10:25


Զգույշ եղե՛ք՝ այսօր ուրբաթ 13–ն է. սնահավատների վերաբերմունքը

Զգույշ եղե՛ք՝ այսօր ուրբաթ 13–ն է. սնահավատների վերաբերմունքը

Ցանկացած ամսվա 13–ը եթե ուրբաթ է, շատ մշակույթներում՝ հատկապես անգլիական, գերմանական և լեհական, համարվում է անհաջողության օր։

Պատմականորեն այնպես է դասավորվել, որ 13–ը համարվել է անհաջող թիվ և անվանվել «սատանայական դյուժին»։ Շաբաթվա հինգերորդ օրը՝ ուրբաթը, նույնպես անհաջող օր է համարվել, սակայն այս երկու սնահավատությունների մեջ որևէ կապ չկա։ Շատ մարդկանց համար շաբաթվա հինգերորդ օրը, որը համընկնում է ամսվա 13–րդ օրվան, հիմնականում բացասական բնույթի  սնահավատությունների և նախանշանների հետ է զուգորդվում։ Այս վախը հին արմատներ ունի։ Հավատալիքների համաձայն՝ նման օրերին 12 վհուկներ խրախճանքի էին հավաքվում, իսկ դրա ամենաթեժ պահին որպես տասներեքերորդ հայտնվում էր ինքը՝ Սատանան։ Աստվածաշնչյան տեքստերի որոշ մեկնաբաններ համոզված են, որ հենց նման օր են Եվան ու Ադամը համտեսել արգելված պտուղը։ Բացի այդ, «ամենասև» ուրբաթ օրը Կայենը սպանեց իր եղբայր Աբելին։ Այսպիսով՝ հասկանալի է դառնում, թե ինչու «սատանայական դյուժինի» նկատմամբ վախը, որը գիտականորեն կոչվում է «Տրիսկայդեկաֆոբիա», տարածված է հիմնականում քրիստոնեական մշակույթ ունեցող երկրներում։ Ինչ վերաբերում է ուրբաթ օրվան, ապա ըստ Աստվածաշնչի՝ հենց այդ օրն են խաչել Քրիստոսին, այդ օրն է քրիստոնեական «Չարչարանաց ուրբաթը»։ Տասներեք թվի նկատմամբ բացասական վերաբերմունքը ներթափանցել է նաև արևմտյան աստղագիտության, այդ թվում նաև գուշակության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը