Լրահոս

13.07.2012 10:04


Խախտվում են ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների իրավունքները

Խախտվում են ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների իրավունքները

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ստանալ ահազանգեր ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողներին շարային ծառայության մեջ, մասնավորապես, մարտական  դիրքերում եւ վերակարգում ընդգրկելու, շարային պատրաստության  անցնելու մասին: Նման վերաբերմունքի հետեւանքով ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների առողջական վիճակի վատթարացման մասին կազմակերպությունը ահազանգել է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Սակայն, պաշտպանական գերատեսչությունը միջոցներ չի ձեռնարկում նշված խախտումները վերացնելու ուղղությամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը իր անգործությամբ շարունակաբար խախտում է ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների  իրավունքները:

Ոչ շարային զինծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիների ներգրավումը շարային ծառայության մեջ վատթարացնում է նրանց առողջական վիճակը, նպաստում է ոչ կանոնադրական հարաբերությունների ձեւավորմանը եւ հանդիսանում է նրանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

 Համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում ստիպված կլինենք արձանագրել քաղաքացիների առողջական վիճակի վատթարացման, խեղումների եւ մահացությունների նոր դեպքեր:  

Սույն հայտարարությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգում է եւ պահանջում է ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հրատապ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել ոչ շարային զինծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիների համար զինվորական ծառայության արժանապատիվ պայմանների ապահովման եւ նրանց մարդու իրավունքների  խախտումների վերացման ուղղությամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը