Լրահոս

13.07.2012 09:16


Մոլդովայում արգելել են կոմունիստական խորհրդանիշները

Մոլդովայում արգելել են կոմունիստական խորհրդանիշները

Ինչպես հաղորդում  է «Բի–Բի–Սի»–ն՝ Մոլդովայի խորհրդարանը դատապարտել է կոմունիստական վարչակարգի հանցանքները նախկին Մոլդովական ԽՍՀ-ում և արգելել է կոմունիստական խորհրդանիշների գործածությունը երկրի տարածքում։ Երկրի քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենքում կատարվել են լրացումներ, որոնց համաձայն արգելվում է քաղաքական կուսակցությունների կողմից «տոտալիտար քաղաքական վարչակարգերի» ատրիբուտների կիրառումը։ Խոսքը, մասնավորապես,  «մուրճ և մանգաղ»-ի մասին է:

Երկրի ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության խմբակցությունը լքել է խորհրդարանի դահլիճը՝ բողոքելով նման որոշման դեմ: Կուսակցության ղեկավար Վլադիմիր Վորոնինը, ով 2001-2009թթ. երկրի նախահագի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է, որ ընդունված օրենքը կոմունիստական կուսակցությունը ընտրական դաշտից մեկուսացնելու փորձ է:

Այս խորագրի վերջին նյութերը