Լրահոս

12.07.2012 16:42


«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները. 2012թ. հունիսը 2011թ. հունիսի նկատմամբ

«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները.  2012թ. հունիսը 2011թ. հունիսի նկատմամբ

 Հունիս ամսին "Երևան Ջուր" ընկերության գործունեության մեջ, համաձայն այն բնութագրող կարևորագույն ցուցանիշների, շարունակվել են դրական տեղաշարժերը: Ըստ էության բոլոր ուղղություններով բարձր արդյունքներ են արձանագրվել:

Այսպես, մայրաքաղաքում հունիսին ապահովվել է միջինը 93.9% ջրամատակարարման շարունակականություն, այն դեպքում, երբ առավելագույն՝ 95% տվյալ ցուցանիշը պետք է կազմի պայմանագրի ավարտին՝ 2016թ.: Ընդ որում տվյալ արդյունքը ձեռք է բերվել ռեսուրսների խնայողության շարունակվող քաղաքականության պայմաններում: Այսպես, նախորդ տարվա համեմատ ջրի ծախսը համակարգում նվազել է 2.2%, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը՝ 11.6%: Ներկայումս Երևանում շուրջօրյա ջրամատակարարում ունի բաժանորդների մոտ 64%-ը, 17-23,5 ժամ՝ 31%-ը և 12-17 ժամ՝ 5%-ը:

Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ընկերության ջրի լաբորատորիայի կողմից Երևանի 453 կետից վերցվել են փորձանմուշներ, որոնք ըստ ստուգման արդյունքների համապատասխանել են գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

"Երևան Ջուր" ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2012թ. Հունիս ամսվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ` 2011թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները  համեմատության համար են/:

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

հունիս

2011թ.

հունիս

2012թ.

հունիս

2012թ. հունիսը 2011թ.հունիսի համեմատ /+ - /

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

11,718

10,635

10,397

- 238  /2008թ. հունիսից` -1321/

Էլեկտրաէներգիայի սպառում` կՎտժ/օր

311,000

164,000

 

145,000

- 19,000  /2008թ. հունիսից`-166,000/

Ջրամատակարարման շարունակականություն`  տոկոս

70,3

92,3

93,9

+ 1,6 տոկոսային կետ /2008թ. հունիսից`+ 23,6 տոկոսային կետ

            'Երևան Ջուր' ՓԲԸ հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը