Լրահոս

12.07.2012 16:10


Իրենց որդիների սպանության համար մեղադրում է Սերժ Սարգսյանին

Իրենց որդիների սպանության համար մեղադրում է Սերժ Սարգսյանին

Այսօր ևս կառավարության շենքի դիմաց բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները բողոքի գործողություն են իրականացրել և տվյալ գործերով արդար քննություն ու բացահայտում պահանջել։ Նրանցից ոմանք նեղսրտել են, որ բանակում ամեն օր զինվոր են սպանում, բայց ժողովուրդն աղմուկ չի բարձրացնում, այնինչ հասարակական լայն ընդվզում է անհրաժեշտ։  

Ի դեպ, թեև խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներն ամեն հինգշաբթի կառավարության նիստերի ժամանակ բողոքի գործողություն են իրականացնում, բայց, նրանց խոսքերով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրենց միայն 2008թ. է հանդիպել ու վերջ։

Զինծառայողներից մեկի հայրն էլ իրենց որդիների սպանության համար մեղադրում է Սերժ Սարգսյանին.

Սերժ Սարգսյանն է էս գործերի մեղավորը և կոծկողը: Սպանությունները կատարում են իր կռուգի մարդիկ, իրա մաֆիան,–հայտարարել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը