ՀՀԿ–ի փուչիկների պայթյունի փորձաքննության պատասխանը ստացվել է
2012թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ի կազմակերպած նախընտրական հանրահավաք–համերգի ընթացքում բռնկված գազով լցված փուչիկների դեպքի կապակցությամբ նշանակվել էին դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննություններ, որոնք կարևոր ապացուցողական նշանակություն պետք է ունենային։ ՀՀ ոստիկանության հասարակայության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն այսօր «7օր»–ին ասել է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը ստացել է փորձաքննության պատասխանը։ Լրացուցիչ մանրամասների մասին ոստիկանությունից խոստանում են առաջկիայում իրազեկել։
Հիշեցնենք, որ պայթյունի պատճառով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել էին փուչիկների բռնկման վայրում գտնված անձանց շրջանակը, փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք: Հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
ՀՀ արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնի նյութագիտության բաժնի պետ Արսեն Ազիզյանն ասել էր, որ ՀՀԿ–ի կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների մեջ, բացի հելիումից, ուրիշ գազ լցնելու իրավունք չունեին, որովհետև այն իներտ է և չի կարող բռնկվել։

7or.am