Լրահոս

12.07.2012 15:44


«Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հայ գրողների գրքերի շնորհանդես-վաճառք

«Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հայ գրողների գրքերի շնորհանդես-վաճառք

«Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Գիրքը և կինոն» նախագծի շրջանակում ներկայացնում են.

Հուլիսի 13-ին` ժամը 16:00-19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկում տեղի կունենա ժամանակակից հայ գրողների` «Անտարես» հրատարակչության  հրատարակած գրքերի շնորհանդես-վաճառք:

Վերջին մեկ տարում «Անտարես» հրատարակչությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ժամանակակից հայ գրողներին ու նրանց ստեղծագործություններին: Ստեղծվել է «XXI.» մատենաշարը, որի շրջանակում արդեն լույս են տեսել Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ», Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը», Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպերը: Հրատարակվել են նաև Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոց» վեպը, Աշոտ Գաբրիելյանի «Գրպանի բանաստեղծություններ», Էդուարդ Հարենցի «Լեթարգիական արթնություն», Գևորգ Թումանյանի «Աստվածային ժամանցներից զատ» բանաստեղծական ժողովածուները, Սարգիս Հովսեփյանի «Դոմինո» պատմվածքների ժողովածուն, ինչպես նաև «19 պատմվածք» անթոլոգիան:

Հրատարակչության նպատակն է նշված հեղինակներին առաջիկայում թարգմանաբար ներկայացնել նաև արտասահմանյան ընթերղոցին:

Այս խորագրի վերջին նյութերը