Հուլիսի 11-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Վանթյան փողոցի թիվ 61 հասցեից բերման են ենթարկել 1979թ. ծնված Ռոման Ղազարյանին, որը ս/թ հունիսի 27-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Ռ. Ղազարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
***
Հուլիսի 11-ին՝ ժամը 09։10-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1981թ. ծնված Միլաձե Ն.-ին, որը ս/թ ապրիլի 18-ից Ֆինլանդիայի Հանրապետության Ինտերպոլի ազգային բյուրոյի կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով:
Ավազակության և գողության մեղադրանքներով