Լրահոս

12.07.2012 14:56


ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը երկրորդ հայցով դիմել է Սլովակիայի Հանրապետության գլխավոր դատախազություն

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը երկրորդ հայցով դիմել է Սլովակիայի Հանրապետության գլխավոր դատախազություն

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը երկրորդ հայցով դիմել է Սլովակիայի Հանրապետության գլխավոր դատախազություն` ներկայացնելով իր կասկածն, այս անգամ արդեն Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշի կողմից  շահադիտական նպատակներով փաստերի խեղաթյուրման և ադրբեջանամետ քաղաքականության վարման  հարցում` նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով: Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների դեսպան Միգաշը միշտ բացասական ելույթներով է արձագանքել  ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից կազմակերպած միջոցառումներին` նվիրված հայ-սլովակյան տնտեսական ու գործարար հարաբերությունների զարգացմանը, հատկապես, եթե դրանցում ներգրավված է եղել Արցախի Հանրապետությունը: Անհասկանալի և տարօրինակ է դեսպանության արձագանքը հայտնի քաղաքական գործիչներ Սլովակիայի Ազգային Խորհրդի նախկին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի և նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկու Արցախի անկախության քսանամյակի շուրջ շնորհավորական ուղերձի կապակցությամբ: Դեսպանության անունից   այս անվանի գործիչների պաշտոնները հերքող հայտարարություն է տպվել ադրբեջանական մամուլում և, զարմանալիորեն սլովակ գործիչների պատիվը պահելու միտումով հանդես է եկել ոչ թե դեսպանատունն, այլ ԻԱ Ռեգնում գործակալությունը, իր  <<Кого и что опровергает посольство Словакии в Москве? հոդվածում` պաշտպանելով նրանց և ներկայացնելով ադրբեջանական ԶԼՄ-ների կեղծիքը:

Սակայն, պ. դեսպան Միգաշի կասկածելի գործունեության գագաթը հանդիսանում է Սլովակիայում արդեն երկու տարի ի վեր գործող  ցեղասպանությունների մերժման դեմ օրենքը, որը ընդունվել է հատկապես Հայոց Ցեղասպանության Սլովակիայի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևի հաստատման համար և, որի շուրջ պ. Միգաշը հանդես է եկել հայտարարություններով` հերքելով նրա գոյության փաստը: Ավելին, երբ  ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի անունից մենք դիմել ենք պ. դեսպան Միգաշին` պահանջելով կարծիք,  Սլովակիայի ՔՕ-ի համապասխան հոդվածը նրա մեկնաբանությանը ներկայացնելով, նրանից ոչ մի պատասխան չենք ստացել: Բնական է, որ դեսպանը չէր էլ  կարող պատասխանել, քանի որ այդ օրենքին այլ մեկնաբանություններ տալն ուղղակի անհնարին է: Այսպիսով, վերլուծելով դեսպանի վարքը կարելի է գալ նրա անկողմնակալության շուրջ կասկածների հաստատմանը: Հաշվի առնելով Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի կողմից, նույնիսկ իրեն վտանգելու գնով և Սլովակիայում գործող օրենքը խախտելուց չվախենալով, կատարած քայլերը, որի դեմ ԵՀՄՖ-ը քրեական գործ հարուցելու հայց է ներկայացրել և դեսպան Միգաշի ադրբեջանական տնտեսական ու քաղաքական գործիչների հետ ունեցած սերտ կապերը, պարզ է, որ նաև այս հարցում թուրքական միջնորդությունը և ադրբեջանական նավթադոլարներն արել են իրենց սև գործը, և սա սոսկ ենթադրություն չէ, այլ դեսպանի բազմաթիվ կասկածելի քայլերի վերլուծության արդյունք, որի հիման վրա Սլովակիայի գլխավոր դատախազությունը պիտի հաստատի կա արդյո+ք դեսպան Միգաշին կոռուպցիայի հարցով քրեական գործ հարուցելու բավարար պատճառներ, թե+ ոչ:  ԵՀՄՖ-ն արդեն ստացել է Սլովակիայի գլխավոր դատախազության դրական  պատասխանը Թուրքիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի դեմ քրեական գործ հարուցելու հարցում և գործն ընդունված է քննման վարույթ:  ԵՀՄՖ-ն չի կասկածում, որ նաև այս հարցը կըդունվի վարույթ և կստանան իր օբյեկտիվ գնահատականը Սլովակիայի պետական մարմինների կողմից:

Կից ներկայացնում ենք վերն ասվածը հաստատող հոդվածների վրա հղումները.

http://www.kommersant.ru/doc/1938129;

http://www.azernews.az/region/38836.htmlhttp://www.trend.az/regions/scaucasus/armenia/1961862.html

http://www.yerkramas.org/2011/09/06/kogo-i-chto-oprovergaet-posolstvo-slovakii-v-moskve/

   ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը