Կառավարությունը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում և ՊՈՍ տերմինալներով հարկերի վճարման հնարավորության վերջնաժամկետը 2012թ. հունիսի 1-ից տեղափոխել է 2012թ. նոյեմբերի 1-ը։
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում։ Հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների շրջանակում հարկային (տարածքային) տեսչությունների թվի օպտիմալացման, բիզնես միջավայրի բարելավման, հարկ վճարողների հետ շփումների նվազեցման նպատակով Ապարանի, Թալինի, Մեղրիի, Նոյեմբերյանի, Տաշիրի, Թումանյանի տարածքային հարկային տեսչությունները վերակազմակերպվել և միացվել են համապատասխան մարզկենտրոնների տարածքային հարկային տեսչություններին, մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի «Հարկ վճարողների կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու մասին» թիվ 1173-Ն որոշումը։
Հարկերի վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է