«7օր»-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր այն խնդրին, որ Գյումրիի քաղաքապատկան կառույցները, մասնավորապես մանկապարտեզները, երաժշտական դպրոցները և որոշ գրադարաններ ամանորյա արձակուրդներից հետո իրենց աշխատանքը չեն շարունակել: Պարզվում է՝ ԶԼՄ-ների հրապարակումներից հետո քաղաքապատկան կառույցների տնօրենները հատուկ հանձնարարական են ստացել, որ եթե որևէ լրատվամիջոցի հայտնեն, որ հունվար ամսին աշխատավարձ չեն ստանալու, ապա աշխատանքից կազատվեն: Մանկապարտեզների պարագայում քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը չի հերքում, որ իսկապես չեն աշխատում, և որ պատճառը սուր վիրուսային հիվանդությունների մեծ տարածումն է: Մինչդեռ հիշեցնենք, որ առողջապահության վարչությունից, հակահամաճարակային մարզային տեսչությունից հայտնում են, որ նման բան չկա, վիճակը կայուն է: Առողջապահության վարչության պետը այսօր «7 օր»-ի հետ զրույցում նշել է.
-Նման ինֆեկցիայի երևույթներ չկան: Այլ պատճառներ կան, որոնք թաքցնում են: Կարող է՝ շահարկում են այդ հարցը: Միշտ էլ էդպես է եղել: Շատ խնդիրներից ազատվելու տարբերակը բժշկությունը շահարկելն է:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ երաժշտական դպրոցներին և գրադարաններին իջեցված հրահանգը հետևյալն է՝ իմիտացիա ստեղծել, թե իբր հաստատությունը բնականոն հունով աշխատում է, իսկ այն մասին, որ հունվարին աշխատավարձ չի լինելու, որևէ տեղ չբարձրաձայնել:
Երաժշտական դպրոցներից մեկի ուսուցչի խոսքերով՝ որպեսզի աշակերտները հետ չմնան ծրագրերից, ոմանք ստիպված գնում են աշխատանքի՝ հասկանալով, որ աշխատանքի դիմաց չեն վարձատրվելու:
-Աշխատավարձերի վճարման օրը Գյումրի ենք հրավիրում կառավարության ներկայացուցիչներին, վարչապետին, թող գան ու տեսնեն, թե ինչ է կատարվում,-ասել է մանկավարժը, ում մենք զանգահարել էինք:
Թե ինչ է անելու հունվար ամսվա աշխատավարձերը Վարդան Ղուկասյանը, հայտնի չէ: Շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ քաղաքապետարանի նոր շենքը նրանից շատ ծախսեր է պահանջել, որոնց «տակից դուրս գալու» ելքը փաստորեն գտել են:
Ի՞նչ է թաքցնում Վարդան Ղուկասյանը

7or.am
Գյումրի