Լրահոս

12.07.2012 13:12


Պարսից ծոցում ԱՄՆ–ի ստորջրյա հետախուզական սարքեր են հայտնվել

Պարսից ծոցում ԱՄՆ–ի ստորջրյա հետախուզական սարքեր են հայտնվել

Միացյալ Նահանգների նավատորմը սկսել է ստորջրյա հեռակառավարվող հետախուզական սարքեր տեղակայել Պարսից ծոցում։ Սարքերը հնարավորություն կտան  ոչնչացնել ծովային ականները, քանի որ հագեցած են տեսախցիկներով ու տեղորոշիչ համակարգերով։ Սարքերի տեղակայումն իրականցվում է Իրանի կողմից ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի փակումը կանխելու համար: Այս մասին գրում է  «Լոս Անջելես թայմս»-ը:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ գերմանական արտադրության 1,2 մետր երկարությամբ  «SeaFox» սարքերի մատակարարումը սկսվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունները փակուղի մտնելուց հետո:

ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Իրանը կարող է պատասխան տալ Արևմուտքի և ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներին` հարձակումներ իրականցնելով Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը