Լրահոս

12.07.2012 13:01


Քաղաքագետ. «Երբ ամբողջ աշխարհում Արցախի ընտրությունների մասին խոսում են, Ադրբեջանը հոգեբանական ճնշվածության մեջ է հայտնվում»

Քաղաքագետ. «Երբ ամբողջ աշխարհում Արցախի ընտրությունների մասին խոսում են, Ադրբեջանը հոգեբանական ճնշվածության մեջ է հայտնվում»

«Արցախի հասարակության մեջ կա համախմբվածություն: Մեզ համար կարևոր է ընտրությունների երևույթը այս երկրում, և ոչ թե այն, թե ով կընտրվի»,–անդրադառնալով հուլիսի 19 –ին ԼՂՀ–ում կայանալիք նախագահական ընտրություններին՝ այսօրվա ասուլիսին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։


Փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ ընդգծեց այն հանգամանքը, թե Արցախի ընտրությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի մի պետություն, որն անկախ նրանից, մյուս պետությունները ընդունում են, թե՝ ոչ, այն գործում է:

«Երբ այս ֆոնի վրա տեղի են ունենում ընտրություններ, բոլորը հասկանում են, որ սա հայկական գործոնի հետևանք է, և ուզեն թե չուզեն, պետք է հաշվի նստեն: Ադրբեջանը միշտ այս շրջանում լարվածության մեջ է հայտնվում: Երբ ամբողջ աշխարհում Արցախի ընտրությունների մասին խոսում են, Ադրբեջանը հոգեբանական ճնշվածության մեջ է հայտնվում»,-նշել է Մեսրոպյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը