Երևանում շուրջ 100 քաղաքագետներ կքննարկեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ ՀՀ կառավարությունը որոշել է 2012 թ. նոյեմբերի 19-20-ը Երևանում կազմակերպել քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողով և հաստատել է համաժողովի ծրագիրը։ Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկա հիմնախնդիրները, առաջարկել համատեղ ծրագրեր, անդրադառնալ երիտասարդության մասնագիտական կրթության հարցերին։ Նախատեսվում է դիտարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացի ակտիվացման, ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված լոբբիստական գործունեության ծավալման և ակտիվացման, հակահայկական քարոզչության, հայոց պատմության կեղծարարության դեմ պայքարի և հակազդեցության ծրագրերի մշակման, օտարերկրյա պետություններում գործող հայազգի քաղաքագետների և միջազգայնագետների հետ կապերի ամրապնդման և այլ հարցեր։ Ակնկալվում է, որ կմշակվեն համահայկական նշանակության հիմնախնդիրների լուծման շուրջ միասնական և համակարգված քաղաքականության իրականացման նոր կառուցակարգեր, կքննարկվեն «Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական ընկերակցություն» ստեղծելու սկզբունքները։ Համահայկական համաժողովը նախատեսվում է անցկացնել շուրջ 100 քաղաքագետների և միջազգայնագետների մասնակցությամբ, այդ թվում 40-ը` օտարերկրյա պետություններից։
Երևանում շուրջ 100 քաղաքագետներ կքննարկեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
ՀՀ կառավարությունը որոշել է 2012 թ. նոյեմբերի 19-20-ը Երևանում կազմակերպել քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողով և հաստատել է համաժողովի ծրագիրը։
Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկա հիմնախնդիրները, առաջարկել համատեղ ծրագրեր, անդրադառնալ երիտասարդության մասնագիտական կրթության հարցերին։
Նախատեսվում է դիտարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացի ակտիվացման, ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված լոբբիստական գործունեության ծավալման և ակտիվացման, հակահայկական քարոզչության, հայոց պատմության կեղծարարության դեմ պայքարի և հակազդեցության ծրագրերի մշակման, օտարերկրյա պետություններում գործող հայազգի քաղաքագետների և միջազգայնագետների հետ կապերի ամրապնդման և այլ հարցեր։ Ակնկալվում է, որ կմշակվեն համահայկական նշանակության հիմնախնդիրների լուծման շուրջ միասնական և համակարգված քաղաքականության իրականացման նոր կառուցակարգեր, կքննարկվեն «Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական ընկերակցություն» ստեղծելու սկզբունքները։
Համահայկական համաժողովը նախատեսվում է անցկացնել շուրջ 100 քաղաքագետների և միջազգայնագետների մասնակցությամբ, այդ թվում 40-ը` օտարերկրյա պետություններից։