ԱՄՆ ՄԶԳ–ն հրապարակել է ՀԿ Կայունության ինդեքսի 15-րդ հրատարակությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի համար
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հրապարակել է ՀԿ Կայունության ինդեքսի (ՀԿԿԻ) 15-րդ հրատարակությունը, որն այժմ կոչվում է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Կայունության ինդեքս (ՔՀԿԿԻ)՝ տարածաշրջանում ակտիվ մեծաքանակ ոչ առևտրային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ընդգրկման համար։ Այս տարվա հրատարակությունը ներառում է քաղաքացիական հասարակության զարգացումները 2011 թվականի ընթացքում։ Ինդեքսը հետևում է ՔՀԿ սեկտորի առաջընթացին քսանինը երկրներում վերջին տասնհինգ տարիների ընթացքում: Այն ուսումնասիրում է քաղաքացիական հասարակության համար ընդհանուր բարենպաստ միջավայրը՝ կենտրոնանալով իրավական դաշտի, կազմակերպչական կարողությունների զարգացման, ֆինանսական կենսունակության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների և հասարակական ընկալման վրա։
2011 թվականին ՔՀԿ սեկտորի կայունության փոփոխությունները արտացոլեցին ողջ աշխարհում առկա համընդհանուր բացասական տնտեսական իրավիճակը: ՔՀԿ կարողությունների վրա զգալիորեն ազդեցին նաև թե տեղական, թե միջազգային քաղաքական զարգացումները: Տեղական մակարդակով, 2011 թվականին շատ երկրներ համապետական ընտրություններ անցկացրեցին, որոնք ազդեցություն թողեցին ՔՀԿ-ների գործունեության միջավայրի վրա։ Միևնույն ժամանակ հենց իրենք՝ ՔՀԿ-ները, հաճախ կարևոր դեր են խաղում ընտրական գործընթացում՝ դրդելով թեկնածուներին անդրադառնալ հարցերի, որ կարևոր են իրենց շահառուների համար, ինչպես նաև կրթելով ընտրողներին և վերահսկելով ընտրությունները։ Միջազգային մակարդակում ԵՄ-ն շարունակում է ողջ տարածաշրջանում լուրջ դերակատար մնալ՝ Հարավային թատերահարթակում անդամակցության բանակցություններով՝ հաճախ ՔՀԿ-ների համար քաղաքական գործընթացում ներդրում ունենալու հնարավորություններ ստեղծելով։ Լինի դա Ադրբեջանում ջրհեղեղներին արձագանքը, Բոսնիայում իրավական աջակցության տրամադրումը և կանանց տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնման աջակցությունը, Տաջիկստանում առողջապահական խնդիրների հասցեագրումը կամ Ռուսաստանում հաշմանդամության իրավունքների իրագործման ու պաշտպանության ապահովումը՝ ողջ Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ-ներն ակտիվորեն արձագանքոմ են այն մարտահրավերներին, որոնց բախվում են իրենց երկրները։ ՔՀԿ ԿԻ վերջին հրատարակության մեկնարկի միջոցառման ժամանակ ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի համար կառավարչի օգնական Փեյջ Ալեքսանդրը որպես հիմնաքարային նվաճում նշեց նման արժեքավոր վերլուծական հետազոտական գործիքի տասնհինգ տարվա շարունակական հրատարակումը: Իր ստեղծումից ի վեր ՔՀԿ ԿԻ-ն կտրուկ վերափոխվել է. այն ընդլայնվել է՝ Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի 21 երկրների փոխարեն ներառելով ողջ աշխարհի տարբեր տարածաշրջանների ավելի քան 60 երկրներ։ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) ուրախ է համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ՝ Հայաստանի ՔՀԿԿԻ-ն մշակելու համար։

Զեկույցն ամբողջությամբ կարելի է գտնել այստեղ՝ http://transition.usaid.gov/locations/europe_eurasia/dem_gov/ngoindex/.