Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
Հուլիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունն առանցքային դեր է խաղում Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում ու Հայաստանն անդամակցությունից ի վեր ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում»։
Հայաստանի արտգործնախարարը նաեւ Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ բարեփոխումների գործընթացին եւ այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է կազմակերպության արդյունավետության եւ հեղինակության բարձրացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ԵԱՀԿ գործունեության բարձր գնահատականի համար Լամբերտո Զանիերը վստահեցրեց, որ կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության մթնոլորտի ապահովման գործում:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի արդյունավետ գործունեության կապակցությամբ՝ նշելով, որ այն զգալի ներդրում ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձան Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու արդյունքներին: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ ընթացք են ունեցել եւ արժանացել են միջազգային դիտորդների համապատասխան դրական գնահատականի, եւ հույս հայտնեց, որ դիտորդների առաջարկությունները հաշվի կառնվեն ու լրացուցիչ խթան կհանդիսանան հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների առավել բարձր մակարդակով անցկացման համար:
Բանակցությունների օրակարգում էր արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք ընդգծվեց, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում՝ գործող բանակցային ձեւաչափի շրջանակներում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը աջակցություն հայտնեց Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին եւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման ուղղված նրանց նախաձեռնություններին: