Տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Ռոբերտ Բրադկեն և Իգոր Պոպովն այսօր կժամանեն Հայաստան։ Այցը սկսվել էր հուլիսի 10-ին՝ Ադրբեջանից, այնուհետև նրանք մեկնել էին Ստեփանակերտ:
Հուլիսի 11-ին համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել էր, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունը և բանակցային խեղաթյուրված ձևաչափն են: Այս առումով երկրի ղեկավարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ էր արել շարունակել իրենց աշխատանքը՝ Ադրբեջանին կառուցողական հուն բերելու և լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ:
Համանախագահներն այսօր ժամանում են Երևան

7or.am