Լրահոս

12.07.2012 09:34


Անձնագրային բաժանմունքի աշխատակիցը քաղաքացուց 100 դոլար է վերցրել

Անձնագրային բաժանմունքի աշխատակիցը քաղաքացուց 100  դոլար է վերցրել

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ քաղաքացուց 100 ԱՄՆ դոլար վերցնելուց անմիջապես հետո, փաստով մերկացվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պայմանագրային հիմունքներով աշխատակից Ռուբեն Սարգսյանը, որը քաղաքացուց գումարը պահանջել էր նրա որդու անձնագրում վավերականության ժամկետը երկարաձգելու համար:
 Նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է կաշառք ստանալու պատրվակով):

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը