Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Սիս համայնքի երիտասարդական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Երիտասարդական կենտրոնը հիմնվել է «Աջակցություն փախստականաբնակ համայնքներին» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի ֆինանսավորման և Սիսի համայնքապետարանի մասնակի ներդրման միջոցով: Ծրագրին իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Սիս համայնքում երբևէ չի գործել երիտասարդական կենտրոն: Գյուղի երիտասարդներն ու երեխաները հաճելի և օգտակար ժամանցի կամ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման հնարավորություն չեն ունեցել և իրենց ազատ ժամանցն անցկացրել են աննպատակ: Ելնելով համայնքում երիտասարդների համար կրթական և մշակութային զարգաման հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունից` Սիս համայնքի բնակիչները գերակա խնդիր են համարել երիտասարդական կենտրոնի հիմնումը:
Արձագանքելով Սիս համայնքի սահմանած գերակայություններին`«Սեյվ դը չիլդրեն»-ն իր «Աջակցություն փախստականաբնակ համայնքներին» ծրագրի շրջանակներում հիմնանորոգել է գյուղական կիսակառույց շինություններից մեկը` այնտեղ հիմնելով երիտասարդական կենտրոն: Փոխվել են դռները, հատակը սալիկապատվել է, տրամադրվել են համապատասխան կահույք և համակարգչային սարքավորումներ: Կենտրոնը նախատեսված է ծառայելու որպես երիտասարդների և երեխաների կրթման և զարգացման վայր: Այնտեղ կանցկացվեն նաև հասարակական հավաքներ, ժողովներ, ցուցահանդեսներ և այլ տարատեսակ միջոցառումներ:
Ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվել համայնքի մանկապարտեզի դաստիարակների և նրանց օգնականների, դպրոցի ուսուցիչների և բուժաշխատողների համար: Բացի այդ, 14-18 տարեկան երեխաների համար կազմակերպվել են երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացներ «Երեխան երեխայի համար» մեթոդոլոգիայով:
Ծրագիրն իրականացվում է կարողությունների զարգացման և ռեսուրսների մոբիլիզացման գաղափարի ներքո՝ տեղական իշխանությունների և դպրոցի աշխատակազմի գործուն մասնակցությամբ: Սիսի համայնքապետարանը ներդրել է ծրագրի արժեքի 25 տոկոսը:
«Աջակցություն փախստականաբնակ համայնքներին» ծրագրի նպատակն է բարելավել փախստականների կյանքի որակն ու բարեկեցությունը: Ծրագրի շրջանակներում Սիս համայնքում վերանորոգվել է երիտասարդական կենտրոնը, Հայանիստում անցկացվում է ջրագիծ, Խաչփարում վերանորոգվում է բուժամբուլատորիան, իսկ Նիզամիում` նախակրթարանը: Նշված բոլոր համայնքներում իրականացվել են կարողություների զարգացման մի շարք միջոցառումներ ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների և բուժաշխատողների համար:
Սիս համայնքում հիմնվել է երիտասարդական կենտրոն