Նաիրա Զոհրաբյան. «Այդ երթուղիները շարունակելու են աշխատել»
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար երթուղիները գործել են 10-12 տարի շարունակ, եւ անկախ նրանից` դա դուր է գալիս տվյալ անձնավորությանը, թե` ոչ, այդ երթուղիները շարունակելու են աշխատել, որովհետեւ սոցիալական այս ծանր պայմաններում այն էապես թեթեւացնում է աբովյանցիների հոգսը»,–«Yerkir.am»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին` Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդներն այսօր անժամկետ գործադուլ են սկսել Աբովյան եւ Չարենցավան քաղաքներում` պատճառաբանելով, որ գումար չեն կարողանում վաստակել Գագիկ Ծառուկյանի բացած բարեգործական երթուղիների պատճառով:
Անդրադառնալով «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդների այն պնդմանը, թե իբր Գագիկ Ծառուկյանի անվճար երթուղիները ոչ թե բարեգործության համար են, այլ աշխատում են հենց իրենց դեմ, Զոհրաբյանը ընդգծել է, որ երթուղիների գիծը միշտ էլ նույն է եղել, բարեգործությունն էլ որեւէ մեկի դեմ ուղղված չէ:
«Բարեգործությունն ուղղված է մեկ խնդրի լուծմանը` սպասարկել աբովյանցիների շահերը: Իսկ թե ովքեր ինչ են կազմակերպում եւ ինչ նպատակների համար են կազմակերպում, կամ ովքեր են այդ ակցիայի հրահրողները, դա բարեգործական հիմնադրամին բացարձակապես չի հետաքրքրում»,- նշել է պատգամավորը: