Լրահոս

11.07.2012 17:35


ԼՂՀ նախագահը կոչ է արել կառուցողական հուն բերել Ադրբեջանին

ԼՂՀ նախագահը կոչ է արել կառուցողական հուն բերել Ադրբեջանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Ժակ Ֆորին /Ֆրանսիա/:  Նախագահ Սահակյանը համանախագահների հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունն է եւ բանակցային խեղաթյուրված ձեւաչափը: Այս առումով երկրի ղեկավարը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել իրենց աշխատանքը՝ Ադրբեջանին կառուցողական հուն բերելու եւ լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը