Լրահոս

11.07.2012 17:18


Թայվանում կանցկացվի միասեռ բուդդայականների առաջին հարսանիքը

Թայվանում կանցկացվի միասեռ բուդդայականների  առաջին հարսանիքը

Թայվանում տեղի կունենա միասեռ բուդդայականների առաջին հարսանիքը։ Կամուսնանան 30–ամյա կանայք՝ Ֆիշ Հանգը և Յու Յաթինգը։ Նրանք կստանան բուդդայական մենուհու՝ Շի Չաոխուի օրհնությունը։ Պսակադրության արարողությունը կկատարվի բուդդայական հարսանիքների ավանդույթների համաձայն։ Շի Չաոխուն հայտարարել է, որ բուդդայականությունը չի արգելում միասեռ հարաբերությունները։ Նա նաև նկատել է, որ բուդդայական շրջանակներում այդ հարցի շուրջը մինչ այժմ չկա որևէ միասնական կարծիք, և այս ամուսնական զույգը հավանաբար քննադատության ու չհասկացվածության կհանդիպի։

Թայվանը միասեռականության հարցում Արևելյան Ասիայի երկրներից ամենահանդուրժողն է։    

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը