Լրահոս

11.07.2012 16:39


Շերամի փողոցում տեղադրվեց հակահրդեհային հիդրանտ

Շերամի փողոցում տեղադրվեց հակահրդեհային հիդրանտ

Հուլիսի 11-ին ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Շահումյան» տեղամասի աշխատակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում տեղադրում էին հակահրդեհային հիդրանտ, որի հետ կապված՝ մի քանի ժամով դադարեցվել էր Զ. Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2 բնակելի զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանը, օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ ավարտին հասցվեցին նշված փողոցի ու հարակից տարածքների բաշխիչ ցանցի վերամիացման աշխատանքները «Լուկաշին» օրվա կարգավորման ջրամբարից սնուցվող և բարձր ճնշում ապահովող 400 մմ տրամագծով ջրատարին: Դրանով իսկ շահագործումից լիովին հանվեց մինչ այդ գործող վթարված 300 մմ տրամագծով թուջե ջրատարը, որի երկարությունը կազմում է 450 մետր:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը