Հայաստանում արհեստականորեն գոյանում է տղա երեխաների ավելցուկ
Այսօր, «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի մեծ շքասրահում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակն անցկացրեց միջոցառում՝ նվիրված 2012 թ. Բնակչության համաշխարհային օրվան:
Միջոցառման բացմանը ներկաներին ողջունեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Այնուհետև, ««Հանուն ընտանիքի և առողջության» համահայկական ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Մերի Խաչիկյանը ներկայացրեց «Ինչով է պայմանավորված բեղմնականխման միջոցների օգտագործումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը: Այն անդրադառնում էր նշված տարածաշրջանի յոթ երկրներում՝ ներառյալ Հայաստանը, 2011 թ. վերջին իրականացված որակական հետազոտությանը, որի նպատակն էր պարզել բեղմնականխման ժամանակակից միջոցների նվազ օգտագործման պատճառները, ինչպես նաև տարածաշրջանում դրանց գործածության վրա ազդող հիմնական գործոնները:
Զեկույցին հետևեց «Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրք-նախագծի շնորհանդեսը: Գիրքը ներառում է երկու բաղադրիչ. առաջինը 2011 թ. «Նա/Նե» լրագրողական մրցույթին ներկայացված այն հոդվածներն են, որոնք առնչվում էին Հայաստանում հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին, իսկ երկրորդը երիտասարդ լուսանկարիչ Նարեկ Բախտամյանի աշխատանքներն են՝ նվիրված տղա երեխայի նախընտրությանը Հայաստանում:
«Արդեն այսօր արու զավակի նախընտրության և, արդյունքում, հղիության սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով մեր երկրում գոյանում է տղա երեխաների ավելցուկ, որը մեկ-երկու տասնամյակ հետո լուրջ խնդիրներ է առաջացնելու: Եվ սա տեղի է ունենում մեր բոլորի լուռ համաձայնությամբ, մինչդեռ հանրությունը կարող է և, կարելի է ասել, պարտավոր է փոխել իրավիճակը», - շնորհանդեսին նշեց Գարիկ Հայրապետյանը: