Բեռլուսկոնին կարող է կրկին վերադառնալ մեծ քաղաքականություն
Իտալիայի նախկին վարչապետ, «Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, ով 2011թ. նոյեմբերին վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո բազմիցս հայտարարել է, թե այլևս մտադիր չէ հավակնել երկրի գլխավոր գործադիր պաշտոնին, կարող է իր թեկնածությունը կրկին առաջադրել 2013թ. նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Այս մասին գրում է իտալական մամուլը։
Իրադարձությունների նման զարգացման մասին հայտարարվել է Բեռլուսկոնիի՝ Հռոմում գտնվող «Պալացցո Գրացիոլի» ոչ պաշտոնական նստավայրում տեղի ունեցած կուսակցական հանդիպման ժամանակ, որտեղ քննարկել են վերջին հարցումների արդյունքները։ Բեռլուսկոնին կարծում է, որ հարցման արդյունքները չի կարելի արհամարհել: