Լրահոս

11.07.2012 15:33


Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

Հուլիսի առաջին տասնօրյակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն են այցելել ամերիկահայ կազմակերպություններում վերապատրաստում անցնող ուսանողական խմբեր: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հուլիսի 2-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի, հուլիսի 7-ին` Նյու Յորքի Հայ դատի գրասենյակի և հուլիսի 10-ին` Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի փորձնակների խմբերին:

Դեսպան Մարգարյանը ուսանողների համար դասախոսություն կարդաց` նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության հիմնահարցերին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին: Փորձնակների խնդրանքով նա ներկայացրեց արտաքին քաղաքականության մի շարք գերակա ուղղություններում ՀՀ դիրքորոշումը և պատասխանեց բազմաթիվ հարցերի: Ունկնդիրները նշեցին, որ նման հանդիպումների անցկացումը կարևոր է տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ քննարկումների ժամանակ հայկական կողմի մոտեցումները ճիշտ ներկայացնելու համար:

Ամերիկահայ կազմակերպություններում վերապատրաստում անցնող ուսանողական խմբերի համար դասախոսությունները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ավանդական բնույթ են կրում: Դրանք, որպես կանոն, ներառվում են խմբերի վերապատրաստման ծրագրերի մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը