Երկրագնդի բնակչության թիվն այսօր կազմում է 7 մլրդ 57 մլն 608 հազար մարդ
Երկրագնդի բնակչության թիվն այսօր կազմում է 7 մլրդ 57 մլն 608 հազ. մարդ։ Այդ մասին հայտնել է Բնակչության համաշխարհային հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Ուտե Շտալմայստերը։ Նրա խոսքերով՝ «երկրգնդի բնակչութան աճի շարժիչը հանդիսանում են զարգացող երկրները»։ Այսպես՝ Աֆրիկայի բնակչությունը ներկայիս դարում կավելանա մինչև 3,5 մլրդ մարդ։ Հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է բնակչության աճով պայմանավորված մի շարք խնդիրների սրացումը։ «Զարգացող երկրներում բնակչության 16 տոկոսը տառապում է սովից։ Այդ երկրների կառավարություններն ի վիճակի չեն կերակրել անընդհատ աճող բնակչությանը։ Գնալով սրվում է խմելու ջրի խնդիրը, որն արդեն դարձել է մի շարք հակամրտությունների և պատերազմների պատճառ»,–ասել է Շտալմայստերը։
Իսկ, ընդհանուր առմամբ, երկրագնդի բնակչությունն օրական ավելանում է 80 մլն մարդով։

7or.am