Լրահոս

11.07.2012 14:23


Լիլիթ Գալստյան. «Շուշան Պետրոսյանը ինքը «սամասուդի» կողմնակից է»

Լիլիթ Գալստյան. «Շուշան Պետրոսյանը ինքը «սամասուդի» կողմնակից է»

ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երգչուհի, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսնու՝ Արման Հարությունյանի խոսքերին, թե՝ սառնասրտորեն կսատկացնեի ոմանց։

««Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց» ֆեյսբուքյան իր էջում «Հարսնաքարի» մոտ հավաքվածների մասին այսպիսի «հերոսական» գրառում է արել մեկը, որ ոչ շարքային ոստիկան է և սատկացնելու ավանդույթներով տխուրորեն հանրահայտ։ Ես չեմ սպասում, որ նրա պատգամավոր, օրինաստեղծ տիկինը կասի՝ տղա՛ ջան, մենք իրավական երկրում ենք ապրում, և ինքնաիրավչությունը հանցագործություն է։ Նա ինքը «սամասուդի» կողմնակից է և կարծում է, որ մեղավորին մեկ այլ մեղավոր (Ռուբեն Հայրապետյան պաշտոնական անունով) է պատժելու։ Ինձ և, կարծում եմ, շատերին հետաքրքիր է Ոստիկանության համակարգը բարեփոխման ենթարկող ու «պեպելնիցուց» մարդ-ոստիկան կերտելու խոստում տված գլխավոր ոստիկանապետի կարծիքն ու վերաբերմունքը»,–գրել է Լ. Գալստյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը