Լրահոս

11.07.2012 13:16


««Կարգավորիչ գիլյոտին»` տաքսու վարորդները պե՞տք է լինեն համազգեստով, սափրված…

««Կարգավորիչ գիլյոտին»` տաքսու վարորդները պե՞տք է լինեն համազգեստով, սափրված…

««Կարգավորիչ գիլյոտինը»՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն արդեն գործում է»,–այսօրվա ասուլիսին հայտնել է  Կենտրոնի  ծրագրի ղեկավար Արմեն Եղիազարյանը։  Ըստ բանախոսի՝ իրենց հիմնական նպատակը օրենսդրական դաշտի պարզեցումն է։ «Իրավական ակտերի պետք է կրճատվեն  մոտ 30%-ով,  որպեսզի քաղաքացին պետության հետ շփվելիս իրեն լավ զգա։ Այսօր ՀՀ-ում գործում է կարգավորում պարունակող շուրջ 26 հազար իրավական ակտ»,- ասել է Եղիազարյանը՝ նշելով, որ Կենտրոնը գրեթե ավարտել է հանրային ծառայությունների ոլորտի ուսումնասիրությունը և ձեռնամուխ է լինելու հասարակական տրանսպորտի, առողջապահության, կրթության ոլորտների, իսկ եկող տարի հարկային և մաքսային ոլորտների ուսումնասիրմանը:

Բանախոսի խոսքերով իրենք «լուրջ մտած են տաքսիների կարգավորման ոլորտ», և անհրաժեշտ է որոշել` տաքսու վարորդները պե՞տք է լինեն համազգեստով, սափրված, և պե՞տք է գործի որոշ տարիքային սահմանափակում, թե՞ պետք է դաշտն ազատ թողնել: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը