Լրահոս

11.07.2012 12:35


«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տնօրեն. «Ինչպե՞ս կարող է բարեգործությունն ուղղված լինել ինչ-որ մեկի դեմ»

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տնօրեն. «Ինչպե՞ս կարող է բարեգործությունն ուղղված լինել ինչ-որ մեկի դեմ»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին` Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդների Աբովյան և Չարենցավան քաղաքներում կազմակերպած այսօրվա անժամկետ գործադուլին «Yerkir.am»–ի հետ զրույցում անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վահե Հովհաննիսյանը։ Հարցին՝ հնարավո՞ր է տեղի տան «ճնշմանն» ու երթուղուց հանեն բարեգործական ավտոբուսները, նա պատասխանել է, որ այս պահի դրությամբ անվճար երթուղիները հանելու որևէ հարց չի քննարկվել.

Հարցն ուղղեք այն մարդկանց, ովքեր օգտվում ենք այդ բարեգործական երթուղիներից: Նրանց թիվը տասն անգամ, հարյուր անգամ ավելի շատ է, մարդիկ, ովքեր խնայում են իրենց կոպեկները... Հարցրեք այդ մարդկանց` կո՞ղմ են, թե՞ դեմ։

«Քինգ դե լյուքս» ընկերությունը հայտարարում է, թե անվճար երթուղիներն անօրինական են գործում, քանի որ դա արվում է ուրիշների հաշվին։ Այս կապակցությամբ էլ Վահե Հովհաննիսյանն այսպես է արձագանքել.

Անհեթեթ ձևակերպում: Ի՞նչ է նշանակում անվճար երթուղին անօրինական է գործում: Այդ դեպքում, եթե օրինակ բարեգործական ճաշարան են բացում` ռեստորանների կամ խանութների դե՞մ է ուղղված, եթե նորմալ երկրներում մոմը եկեղեցիներում անվճար է, ուրեմն կաթողիկոսի դե՞մ է ուղղված: Այդպես չէ, չէ՞: Ինչպե՞ս կարող է բարեգործությունն ուղղված լինել ինչ-որ մեկի դեմ: Եթե ինչ-որ մեկն իր բիզնեսը չի կարողանում կազմակերպել` դա միայն իր խնդիրն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը