Լրահոս

11.07.2012 12:25


Հարավային Կորեայի նախագահի եղբորը ձերբակալել են

Հարավային Կորեայի նախագահի եղբորը ձերբակալել են

Հարավային Կորեայի նախագահի ավագ եղբորը՝ Լի Սան Դիկին, ձերբակալել են։ Նա մեղադրվում է կոռուպցիայի համար։

Ազգային ժողովի իշխող խմբակցության նախկին պատգամավոր Լի Սան Դիկն ու նույն խմբակցության գործող պատգամավոր Չոն Դու Օնան մեղադրվում են որոշ խնայբանկերի ղեկավարներից խոշոր կաշառքներ ստանալու համար։ Հետաքննությունը պարզել է, որ 20072011թթ. Լի Սան Դիկն ընդհանուր առմամբ 525 հազ. դոլար կաշառք է ստացել, ինչի դիմաց նա երկու բանկերի օգնել է խուսափել ֆինանսական աուդիտից։ Ինչպես նաև, նա մեղադրվում է «Կոլոն» արդյունաբերական խմբի (որը ժամանակին հենց նա էր գլխավորում) ղեկավարությունից 100 հազ. դոլար կաշառք վերցնելու համար։

Դատարանը հայտարարել է, որ Լի Սան Դիկի հանցավոր արարքներն ապացուցվել են, և լուրջ մտահոգություն կա, որ նա, օգտագործելով իր դիրքն ու քաղաքական ազդեցությունը, կարող է փորձել ոչնչացնել ապացույցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը