Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 8-ին՝ ժամը 22։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985թ. ծնված Վարդան Վարդանյանը, որը հիվանդանոցում մահացել էր:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Հուլիսի 10-ին ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացել 1989թ. ծնված Ռոբերտ Գալստյանն ու խոստովանել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 22։15-ին, Չարենցավան քաղաքի 3-րդ դպրոցին հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակահարել Վարդան Վարդանյանին:
Մահացու վնասվածք պատճառողը ներկայացել է