Քաղաքական

11.07.2012 11:14


Արմեն Բադալյան. «Այդ «քաղաքացիական» ակտիվություններն հաճախ փիառ պրոյեկտ են»

Արմեն Բադալյան. «Այդ «քաղաքացիական» ակտիվություններն հաճախ փիառ պրոյեկտ են»

Վերջին շրջանում Հայաստանում հաճախակի դարձած քաղաքացիական գործողությունների վերաբերյալ «7օր»-ի հետ զրույցում  իր մեկնաբանությունն է տվել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Հարցին՝ արդյոք այդ քաղաքացիական շարժումները կարո՞ղ են քաղաքական բնույթ  ձեռք բերել, փորձագետը պատասխանել է.

–Դրանք քաղաքական բնույթ երբեք չեն կրի, որովհետև այդ շարժումները ինքնաբուխ շարժումներ չեն, որ ինչ–որ խնդիր լուծեն։ Հաճախ դա ուղղակի փիառ խումբ է, որն այլ նպատակ ունի։ Դա քաղաքացիական շարժման հետ որևէ կապ չունի, սա ընդամենը փիառ պրոյեկտ է։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ինչ–որ քաղաքական ուժ կամ կուսակցություն կկարողանա՞ «տեր կանգնել» դրանց ու ինքն ուղղորդել, Բադալյանը պատասխանել է.

–Հնարավոր է։ Կախված է նրանից, թե ինչ քաղաքական ուժ է և ինչ տոխնոլոգիաներով կգործի։  Բայց ասեմ, որ երբ որ ինչ–որ պրոյեկտ է ստեղծվում, երբ չեք հասկանում, թե ով է ստեղծել և ինչի համար, պետք է շատ զգույշ լինել։ Եթե կարող ես, դա պետք է քեզնով անել, եթե չես կարող, պետք է չեզոքացնել։ Կոնկրետ այս պրոյեկտը քաղաքացիական պայքարի կամ իրենց ասած՝ «օլիգարխների դեմ պայքարի» պրոյեկտ չէ,  և ուրիշ խնդիրներ է լուծում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը