«Այս օրերին լուրեր են շրջանառվում, թե «Երկիր» օրաթերթը փակվել է:
Տեղեկացնում ենք, որ օրաթերթը չի փակվել, այլ ժամանակավորապես դադարեցրել է տպագիր տարբերակի թողարկումը` ֆինանսական խնդիրներից ելնելով: Թերթի տպագրությունը բավականին ծախսատար եւ քիչ եկամտաբեր գործ է: Հրատարակման համար թերթերը հովանավորներ պետք է ունենան:
Մենք փորձեցինք մեր ուժերով տպագրել թերթը, եւ մեզ հաջողվեց կարճ ժամանակում ունենալ ներկայանալի եւ ընթերցվող օրաթերթ: Հրապարակ ելած խոսակցություններին վերջ տալու նպատակով ցանկանում ենք հատկապես նշել, որ «Երկիրը» ՀՅ Դաշնակցության պաշտոնաթերթը չէ, եւ թերթի տպագրմանը ֆինանսապես աջակցում էին տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող ընթերցողներ, այդ թվում` նաեւ դաշնակցականներ, ովքեր գնահատում են անկաշկանդ ու ազատ խոսքը:
Տեղեկացնում ենք, որ ակտիվորեն գործում է եւ շարունակելու է գործել yerkir.am կայքը` լուրերի, հոդվածների, վերլուծական նյութերի, տեսանյութերի, հարցազրույցների մշտական թարմացումով: Մենք շարունակում ենք ակտիվորեն եւ անաչառ անդրադառնալ հասարակությանը հուզող թեմաներին, ներկայացնել մեր տեսակետն ու խնդիրները լուծելու ելքերը:
Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի արագ հաղթահարել ֆինանսական խնդիրները եւ վերադառնալ տպագիր տարբերակին»:
«Երկիր» թերթը չի փակվել, բայց դադարել է տպագրվել
«Երկիր» թերթի խմբագրության հայտարարությունը.