Լրահոս

11.07.2012 08:45


ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով փորձագիտական մեխանիզմ

ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով  փորձագիտական մեխանիզմ

Զեկույց Թիվ 1` Պարոն Արմենակ Աբրահամյանի,

ՄԱԿ-ում Արեւմտյան Հայաստանի Հայերի Ասամբեայի պատվիրակության ղեկավարի

Կետ 4. Հանածոներին վերաբերող ոլորտներ

Ժնեւ, 10 հուլիսի 2012

Շնորհակալություն Ձեզ, պարոն Նախագահ: Թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել Ձեզ Փորձագիտական մեխանիզմի նիստին մասնակցելու համար:

Ներկայացնելով հանածոների արդյունաբերությանը վերաբերող խնդիրը, պետք է անդրադառնալ պարտադիր պայմանին – ազատ, նախօրոք եւ գիտակցված համաձայնության, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի եւ Անատոլիայի բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Մեր տարածքներով, առանց մեր համաձայնության, անցկացվել է նավթամուղի եւ գազամուղի ավելի քան երկու հազար կիլոմետրանոց խողովակաշարեր: Դա ոչնչացնում է մեր ռեսուրսները, կլանում հազարավոր հեկտարներով անտառներ եւ խախտում կենսաապահովման տարածքի բնապահպանական հավասարակշռությունը:

Սիրիայում ընթացող պատերազմի հետեւանքով, որը սահմանամերձ է Թուրքիային, հրդեհներն ու պայթյունները վտանգի են ենթարկում բնիկ ժողովուրդների առողջությունը: Դրան պետք է ավելացնել, որ փախստականները – բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները` կանայք, երեխաներ ու մեծահասակներ, հազարներով հեռանում են Սիրիայից, երբեմն միայն նրա համար, որ մահ գտնեն նրանից հեռու:  

2011 թվականի մարտ ամսից Թուրքիան Սիրիայից ընդունել է 35.000 փախստական:

Հորդանանը 16 ամիսների ընթացքում ընդունել է 140.000 փախստական:

Շուրջ 40.000 փախստական ապաստանել են Լիբանանում:

Պետությունների վարած հանածոների արդյունաբերականացման ու աճի «անսահմանության» քաղաքականությունը տանում են մեզ պատերազմի – պատերազմ, որը կարող է ընդգրկել ամբողջ Փոքր Ասիան:

Այս հակամարտության պատճառը թաքնված է այնտեղ, որ պետությունները եւ հանածոների ոլորտում ակտիվ գործող կառույցները չեն հարգում Պայմանագրերը եւ իրենց պարտավորությունները:

Այս խնդիրներն անմիջականորեն առնչվում են բնիկ ժողովուրդներին, որոնց թվում են հայերը, արաբները, ասորիները եւ քրդերը, եւ ոչինչ չի կարող արվել, առանց նրանց ազատ, նախօրոք եւ գիտակցված համաձայնության:

Երկխոսությունը եւ միջազգային իրավունքի գործադրությունը չեն հանդուրժում ոչ մի տեսակի սահմանափակում: Պայմանագրերը, մասնավորապես Սեւրի դաշնագիրը եւ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը, պետք է իրագործվեն անհապաղ` ապագաղութացման գործընթացի շրջանակներում:  

Ես ՄԱԿ-ի շրջանակներին, ինչպես նաեւ պետություններին կոչ եմ անում գործի դնել բոլոր ջանքերը նրա համար, որպեսզի հաղթահարենք միջազգային այս ճգնաժամը` հենվելով իրավունքի վրա, որը խաղաղության հիմքն է, որովհետեւ դա արդեն հիմք է փոխզիջման համար, գիտակցության հաղթանակի եւ իմաստության, որը կառաջնորդի դեպի վերականգնում եւ ոչ թե ոչնչացում: Ոչնչացումը ոչ այլ ինչ, քան փախուստ, որը տանում է քաոսի:

Շնորհակալություն։

Այս խորագրի վերջին նյութերը