Լրահոս

10.07.2012 17:27


Այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 64 դեպք

Այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 64 դեպք

2012 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 64 դեպք:

Երևանի բուժհաստատություններ են դիմել 23-ը, մարզային բուժհաստատություններ` 41-ը. Արմավիրի մարզ` 10, Արագածոտնի մարզ` 9, Վայոց ձորի մարզ` 6, Սյունիքի մարզ` 5, Կոտայքի մարզ` 4, Տավուշի մարզ` 4, Արարատի մարզ` 2, Լոռու մարզ` 1:

37 դեպքում ներարկվել է օձի հակաթույն, 27 դեպքում չի ներարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Հիվանդներին ժամանակին կանխարգելիչ և բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկել է միջոցառումներ տեղերում շիճուկների և պատվաստանյութերի առկայությունը ապահովելու համար: Օձի խայթոցի յուրաքանչյուր դեպքի մասին, սահմանված կարգի համաձայն, հրատապ տեղեկատվություն է տրամադրվում առողջապահության նախարարության «թեժ գծի»  հերթապահին, և վերցվում է հսկողության տակ:

Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական հաստատություններն ապահովված են օձի հակաթույնով, բուժանձնակազմն ունի համապատասխան պատրասվածություն և ներուժ բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու համար:

ՕՁԻ ԵՎ ԿԱՐԻՃԻ ԽԱՅԹՈՑԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Այս խորագրի վերջին նյութերը