Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտն Իրանում գտնվում է ներքին գործերի նախարարության ենթակայության տակ:
Հանդիպման ընթացքում իրանցի հյուրերին հետաքրքրող հարցերը շատ էին: Նրանց մասնավորապես հետաքրքրում էր մեր հակակարկտային համակարգը: ԱԻ նախարարը, հանգամանալից պատասխանելով հարցերին, նշեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են նորից այցելել Հայաստան և ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
Իրանի պատվիրակության անդամները հանդիպման ավարտին շրջայց կատարեցին ԱԻ նախարարության շենքում, եղան ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացան դրա տեխնիկական զինվածությանն ու հնարավորություններին, տեսան նախարարության նորակառույց մասնաշենքն ու ԱԻ նախարարի շարժական կառավարման կետը:
Պատվիրակությանն ուղեկցող իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ԱԻ նախարար Ա. Երիցյանն ասաց, որ երկու երկրները համագործացելու են արտակարգ իրավիճակների հետ կապված բոլոր հնարավոր ուղղություններով և անհրաժեշտության դեպքում օգնության են հասնելու միմյանց:
Հայաստան-Իրան. համագործակցություն նաև ԱԻ ոլորտում