Լրահոս

10.07.2012 17:17


Դպրոցականների վիճաբանություն

Դպրոցականների վիճաբանություն
Հուլիսի 7-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության  Աշտարակի  բաժնում  հաղորդում էր ստացվել, որ նախաբազկի փակ կոտրվածք-տեղաշարժով բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Ժիրայր Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նրա մայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ Ժիրայր Մ.-ին հուլիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Շահազիզի անվան թիվ 2 հիմնական  դպրոցի տարածքում, վիճաբանության ժամանակ, ծեծի ենթարկել և  վնասվածքը պատճառել է 1997 թ. ծնված Հովհաննես Հ.-ն:
Տղաները տվել են խոստովանական բացատրություններ ու բաց են թողնվել:
Ժիրայր Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը