Իսպանական Պամպլոնում՝ Սան–Ֆերմին փառատոնի շրջանականերում տեղի ունեցած ցլերի հետ ավանդական մրցավազքում, 5 մարդ վնասվածք է ստացել։ Բոլոր տուժածները իսպանացի են՝ 19–47 տարեկան։ Նրանք ուսի, ոտքի և գլխի վնասվածքներ են ստացել։ Մրցավազքին մասնակցել է մի քանի հարյուր մարդ և 6 ցուլ։ 850–մետրանոց տարածությունը հաղթահարելու համար կենդանիներին 2 րոպե 22 վայրկյան է անհրաժեշտ եղել։ Փառատոնի հյուրերի խոսքերով՝ իրենք նույնիսկ չեն հասցրել հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ, ցլերը շատ արագ են վազել։
Ենթադրվում է, որ այս փառատոնին ընդհանուր առմամբ 500 հազ. մարդ կմասնակցի, իսկ նրանցից 20 հազ.–ը՝ ցլերի մրցավազքին։ Ամեն տարի դրանից տուժում է 100–200 մարդ։ Վերջին անգամ մասնակիցներից մեկը մահացել է 2009թ. մրցավազքում։ Նա 27–ամյա իսպանացի էր։
Ցլերի հետ մրցավազքում 5 մարդ է տուժել

7or.am