Քաղաքական

10.07.2012 16:37


«Իշխանական որոշ շրջանակների հանգիստ չի տալիս ԲՀԿ նախագահի բարձր վարկանիշը»

«Իշխանական որոշ շրջանակների հանգիստ չի տալիս ԲՀԿ նախագահի բարձր վարկանիշը»

Վերջին օրերին  կոնկրետ լրատվամիջոցներ պարբերաբար անդրադառնում են 2007 թվականի մի դեպքի՝ այն փորձելով կապել «Մուլտի Գրուպի» եւ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի հետ, ինչպես դա արել է նաեւ այսօր լրատվամիջոցներիկը մեկը։ Ակնհայտ է,որ որոշ լրատվամիջոցներ փորձում  են հորինված, կամ իրենց հայեցողության սրբագրված ու իրականությանը չհամապատասխանող  մանրամասներով լրացված որոշ դեպքեր կապել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Ակնհայտ է, որ հայաստանյան իշխանական որոշ շրջանակների հանգիստ չի տալիս ԲՀԿ նախագահի բարձր վարկանիշը, ինչպես նաև հանրության շրջանում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունեցած վստահության մեծ ռեսուրսը։ Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել 2007 թվականին ի՞նչ հանգամանքներում է մահացել ռուս զինծառայողը, դա բոլորին է հայտնի, ինչպես նաեւ հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորից որեւէ մեկը դեպքի հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Ասեմ, որ մեզ հայտնի են գեբելսյան քարոզչամեքենայի թե պատվիրատուները, թե պատվերի իրականացման մեխանիզմները: Առաջնորդվելով  « որքան սուտը մեծ լինի, այնքան ավելի արագ կտարածվի» չարաբաստիկ սկզբունքով, իշխանական կոնկրետ շրջանակի կողմից ֆինանսավորվող եւ պետպատվերի շրջանակում մի քանի լրատվամիջոց գործուղված լրագրողի պատվիրատուները հավանորեն խնդիր են դրել շեղել հանրության ուշադրությունը երկրի առջև ծառացած իրական մարտահրավերներից եւ պրոբլեմներից։ Ի դեպ, նման ապատեղեկատվության պատվիրատուները չեն էլ կարող պատկերացրնել, որ իրենց հնամաշ գործիքներն այնքան դիլետանտ են աշխատում, որ ցանկացած թերթ, կամ կայք գործուղվելիս   5 րոպե անց շռնդալից բացահայտվում են։

ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պաատասխանատու

Տիրգան Ուրիխանյան 

 

Այս խորագրի վերջին նյութերը