Տնտեսական

10.07.2012 16:29


Ռուսական «Սուպերջեթ»-ի փոխարեն Արմավիան «Բոյինգ» և «Այրբաս» կգնի

Ռուսական «Սուպերջեթ»-ի փոխարեն Արմավիան «Բոյինգ» և «Այրբաս» կգնի

Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը որոշել է գնել «Բոյինգ» և «Այրբաս» ընկերությունների մեկական ինքնաթիռ։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Թե որոշակի որ մոդելի ինքնաթիռներ է պատրաստվում ձեռք բերել «Արմավիան», չի հաղորդվում. դրա մասին կհաղորդվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արմավիան» հրաժարվել է գնել ռուսական «Սուպերջեթ100» տեսակի երկրորդ ինքնաթիռը, որից մեկն օգտագործում է 2011 թ. ապրիլից։

Ռուս փորձագետները  ենթադրում են, որ «Արմավիա»–ի այս քայլը պայմանավորված է ընկերության ֆինանսական խնդիրներով։ Հաղորդվում է, որ շահագործման տրված «Սուպերջեթ100»–ն այժմ գրավի տակ է։

Այս խորագրի վերջին նյութերը