Լրահոս

10.07.2012 16:01


Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի նվիրատվությունների շնորհիվ 15-ամյա Լիլիթը կրկին ընտանիքում է

Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի նվիրատվությունների շնորհիվ 15-ամյա Լիլիթը կրկին ընտանիքում է

Այսօր Orange Հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստանը» հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի առաջին ամսվա արդյունքների մասին: Նախագիծը, որը մեկնարկել է հունիսի 1-ին, թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել և հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:

Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները նվիրաբերում են 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: Հունիս ամսվա ընթացքում 100 դրամ նվիրաբերել են 2,265, իսկ 500 դրամ` 510 Orange բաժանորդ, ովքեր բոլորը միասին նվիրաբերել են 481,500 ՀՀ դրամ: Ինչպես և հայտարարվել  էր, Orange Հիմնադրամը նվիրաբերում է նույնքան գումար, որքան բաժանորդները բոլորը միասին, այսինքն` հունիս ամսվա դրամահավաքի արդյունքում Orange Հիմնադրամը Վորլդ Վիժն Հայաստանին է տրամադրում 963,000 ՀՀ դրամ: Այս գումարը «Վորլդ Վիժն» Հայաստանը կօգտագործի` Տավուշի մարզի Այրում գյուղի բնակիչներ Աշոտի և Սուսաննայի ընտանիքին օգնելու համար: Աշոտն ու Սուսաննան ունեն հինգ երեխա և կենցաղային ու սոցիալական ծանր պայմանների պատճառով երեխաներից մեկին` տասնհինգամյա Լիլիթին ստիպված են եղել հանձնել գիշերօթիկ հաստատության հոգածությանը: Հավաքված գումարը բավարար կլինի, որպեսզի ընտանիքի հայրը, ով մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, կարողանա ստեղծել մեքենաների վերանորոգման փոքրիկ արհեստանոց և սկսել գումար վաստակել, ինչի շնորհիվ Լիլիթը կրկին կկարողանա ապրել և մեծանալ ընտանիքում:

«Նախևառաջ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բաժանորդներին, ովքեր այդքան մեծ թվով մասնակցեցին այս ընտանիքին օգնելու գործին: Orange Հիմնադրամը կրկնապատկել է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը: Մեր նախնական հաշվարկով SMS-ի միջոցով ամսական 300,000-400,000 դրամի հանգանակությունը Հիմնադրամի կողմից կրկնապատկվելու դեպքում թույլ կտա մեկ ընտանիքին զգալի օգնություն ցուցաբերել. անչափ ուրախ ենք որ առաջին իսկ ամսում այս ցուցանիշը գերազանցվեց: Այս նախագծի ամենակարևոր բաղկացուցիչներից է այն, որ մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է քայլ կատարել` օգնելու երեխաների, որոնք ունեն ծնողներ, սակայն ստիպված են մեծանալ մանկատանը:  Սա այն նախագիծն է, որը միավորում է մեզ մեր բաժանորդների հետ լավ գործի համար: Ծրագիրը շարունակական է լինելու, և այս ամիս մենք կրկին սպասում ենք հանգանակությունների, որոնք հնարավորություն կտան այլ երեխաների կյանքում բերել շոշափելի փոփոխություններ»,- ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

Մենք շնորհակալ ենք Orange-ի բաժանորդներին իրենց տրամադրած յուրաքանչյուր դրամի համար: Հավաքված գումարը Վորլդ Վիժնին թույլ կտա ոտքի կանգնեցնել կարիքի մենջ գտնվող այս ընտանիքին և տալ Լիլիթին հնարավորություն վայելելու իր ծնողների ներկայությունն ու ամենօրյա հոգատար խնամքը:»,-ասաց Լուսինե Սիմոնյանը՝ Վորլդ Վիժն Հայաստանի «Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում Երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի համակարգողը:

 «Վորլդ Վիժնը»  բազմամյա փորձ ունի խոցելի և անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում և իր փորձագետների և սոցիալական աշխատողների ջանքերով կկազմակերպի մասնագիտական աշխատանքներ ընտանիքների հետ: Այս աշխատանքների առանցքային նպատակն է բարելավել յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչի արդյունքում ծնողները կկարողանան երեխաներին պահել ընտանիքում:

Նախագիծը կտևի մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հավաքված գումարի և այն երեխաների և ընտանիքների մասին, որոնց դրանք ուղղվել են: Հանգանակված գումարի մի մասը «Վորլդ Վիժն Հայաստանի» աշխատակիցների ջանքերով կտրամադրվի երեխային վերաբերվող ընտանիքի առօրյա հոգսերին, ինչպես սնունդ, հագուստ և այլն, իսկ մյուս մասը կհատկացվի փոքրիկ եկամուտի աղբյուրի ստեղծմանը, որը պիտի թույլ տա ընտանիքին հետագայում դառնալ ինքնուրույն:

Այս խորագրի վերջին նյութերը